Այս մասին
Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, հայկական կողմից տարածված սադրիչ տեղեկություններն այն մասին, որ իբր Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, տեղի է ունեցել զինված բախում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչի հետևանքով զինծառայողներ են զոհվել, սուտ են։
Հայտնում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են՝ առանց ուժի կիրառման դիրքերի և տեղակայման կետերի ճշգրտման գործընթացը։ Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են օպերատիվ իրավիճակը»,- հայտնել են նախարարությունից։