Իլհամ Ալիև. Առջևում մեզ սպասում է համազգային նշանակության կարևոր խնդիրների լուծումը
  Իլհամ Ալիև.  Առջևում մեզ սպասում է համազգային նշանակության կարևոր խնդիրների լուծումը
08:45     19 03 2022    
«Վստահ եմ, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների կողմից գարնան դիմավորումը ադրբեջանականության գաղափարախոսության լույսի ներքո ավելի կամրապնդի մեր երկրին կապվածության զգացումը նրանց սրտերում»։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է նախագահ Իլհամ Ալիևի՝ Նովրուզի տոնի առթիվ ադրբեջանական ժողովրդին հղած շնորհավորական ուղերձում։

«Առջևում մեզ սպասում է համազգային նշանակության կարևոր խնդիրների լուծումը: Հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը հարություն առնող գարնան հետ միասնության և համերաշխության մթնոլորտում դրսևորելու է արարելու վճռականություն և մենք հաջողությամբ կիրականացնենք Ղարաբաղ մեծ վերադարձի մեր ծրագիրը»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս