Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձեւաչափը
 Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձեւաչափը
09:32     17 03 2022    
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլյութ Չավուշօղլուն Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են «3+3» ձեւաչափը։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ։

«Անդրկովկասում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ մենք նշեցինք, որ անցած տարեվերջին եւ այս տարեսկզբին ընդհանուր հարեւանության այս տարածաշրջանում հետկոնֆլիկտային փոխգործակցության համար հիմքեր են դրվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի միջոցով՝ Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա եւ Վրաստան։ Վերջինս դեռ մտածում է այս հեռանկարային ձեւաչափին միանալու մասին, բայց մենք միշտ պատրաստ ենք այդ կառույցի նիստերին տեսնել վրացի գործընկերներին»,- ասել է Լավրովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Լավրով  


Լրահոս