Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից
Zinvor.info-յին հայտնել են, որ խորհրդակցությանը մասնակցել են՝ փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների պետեր։ Տեսակապի միջոցով խորհրդակցությանը միացել են՝ ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի, միավորումների հրամանատարները, ինչպես նաև այլ պատասխանատու սպաներ։
Վերլուծելով ադրբեջանա-հայկական պետական սահմանին և Ադրբեջանի տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, իրավիճակը, նախարարը հանձնարարականներ է տվել մեր ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին անհապաղ համարժեք պատասխան տալուվերաբերյալ՝ դրա համար ապահովել ստորաբաժանումների և կառավարման կետերի մարտական պատրաստության, ինչպես նաև պրակտիկ պատրաստության մշտական բարձր մակարդակ:
Զ.Հասանովը, նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն, հանձնարարել է՝ արագացնել Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի մոդելի կիրառումը ադրբեջանական բանակում, այդ թվում՝ ռազմական կրթության ոլորտում։
Ընդգծվել է՝ ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերում զորքերի ծառայության կազմակերպման, ականներից և չպայթած զինամթերքից տարածքների մաքրման, ռազմական ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև լեռնային շրջաններում ճանապարհների աշխատունակ վիճակում մշտական պահպանման և անվտանգության կանոններին հատուկ ուշադրություն դարձնելու կարևորությունը։