Նախչըվանում անցկացվել են զորավարժություններ՝ բանակի հրամանատարների ներգրավմամբ - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Նախչըվանում անցկացվել են զորավարժություններ՝ բանակի հրամանատարների ներգրավմամբ -  ՏԵՍԱՆՅՈՒԹ
18:03     05 03 2022    
Նախչըվանի կայազորի զորքերում անցկացվել են գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստության վարժանքներ:

Այս մասին հայտնել են ՊՆ-ից։

Հրամանատարների պատրաստության վարժանքների ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է սպաների՝ ստորաբաժանումների կառավարման հմտությունների կատարելագործմանը և ինքնավստահություն սերմանելուն:

Վարժանքների վերջում ընդգծվել է, որ սպայական կազմի պատրաստության հարցում դրական արդյունքներ են արձանագրվել, հասել են առաջադրված նպատակներին, տրվել են համապատասխան հանձնարարականներ ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ