Ադրբեջանի զորամասերից մեկում մարտավարական վարժանքներ են անցկացվել
 Ադրբեջանի զորամասերից մեկում մարտավարական վարժանքներ են անցկացվել
17:00     02 03 2022    
Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասում անցկացվել են մարտավարական վարժանքներ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ-ին:

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ ստորաբաժանումները տեղանքում կատարել են մարտավարական տեղաշարժեր, անվտանգության և որոնողական գործողություններ, պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հայտնաբերման և վնասազերծման առաջադրանքներ:

Մարտավարական վարժանքների անցկացման հիմնական նպատակը ստորաբաժանումների մարտական պատրաստվածության բարձր մակարդակի պահպանումն ու զինվորական անձնակազմի գործնական հմտությունների կատարելագործումն է։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ