ՌԾՈՒ-ում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ համալիր ստուգման արդյունքների վերաբերյալ
ՌԾՈՒ-ում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ համալիր ստուգման արդյունքների վերաբերյալ
15:12     18 02 2022    
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն այցելել է Ռազմածովային ուժեր և անակնկալ ստուգում է անցկացրել։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, նավերը բարձրացվել են «տագնապ» ազդանշանով և բերվել մարտական պատրաստության, որի ընթացքում ստուգվել են հրամանատարների՝ որոշումներ կայացնելու և ուժեր կիրառելու գործնական հմտությունները, ինչպես նաև անձնակազմի մարտական և հատուկ մարտավարական պատրաստությունը։

Գեներալ-գնդապետ Կ.Վելիևին մանրամասն տեղեկություններ են տրամադրվել՝ ռազմանավերի և նավերի անձնակազմի գտնվելու վայրի, մարտական պատրաստության և ժամանակային ծառայության կազմակերպման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ։

Գլխավոր շտաբի պետը այցելել է նաև՝ հիդրոգրաֆիայի վարչություն, ՌԾՈՒ-ի ուսումնամարզական կենտրոն, որտեղ հետաքրքրվել է ծառայության կազմակերպման և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով։

Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս