Ադրբեջանը օդ է բարձրացրել ՄիԳ-29 ինքնաթիռները
 Ադրբեջանը օդ է բարձրացրել ՄիԳ-29 ինքնաթիռները
16:45     17 02 2022    
Մարտական պատրաստության պլանի համապատասխան՝ անցկացվել են Ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) ուսումնական թռիչքներ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, սցենարի համաձայն՝ ՄիԳ-29 ինքնաթիռները կատարել են բարդ պիլոտաժի և մարտական մանյովրների խնդիրներ՝ ցածր և միջին բարձրությունների վրա։

Զորավարժությունների ընթացքում օդաչուները մշակել են պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները որոշելու, ՀՕՊ համակարգերից խուսափելու և օդային մարտեր վարելու խնդիրները։

Զորավարժությունների ընթացքում առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄիԳ-29  


Լրահոս