Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական գործընթացը հրաշք է համարել
 Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական գործընթացը հրաշք է համարել
17:00     16 02 2022    
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Թուրքական Anadolu-ի հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպանը շեշտել է, թե ԱՄՆ-ը գոհունակություն է հայտնել Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Դեսպանի խոսքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հրաշք զարգացում է։

Նա ընդգծել է, որ սկզբում Մոսկվայում, այնուհետ Վիեննայում տեղի ունենալիք հանդիպումները ուրախացնում են ԱՄՆ-ին, իսկ երկու երկրների միջեւ ուղիղ թռիչքների սկսումը կարեւոր նշան է։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   ԱՄՆ  


Լրահոս