Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
 Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
10:27     15 02 2022    
Փետրվարի 14-ին Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Դավիթ Զալկալիանին և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովն իր վրացի գործընկերոջը հարցրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ կապված երեկ Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետ։

Նա նշել է, որ Ադրբեջանը, անհրաժեշտության դեպքում, միշտ պատրաստ է օգնություն ցուցաբերել բարեկամ Վրաստանին։

Զալկալիանին պատասխանել է, որ երկրաշարժը լուրջ հետևանքներ չի ունեցել:

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման արդիական, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և առաջիկա ամիսներին սպասվող միջոցառումների շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Վրաստան  


Լրահոս