ՌԴ ԱԳՆ․ Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի օգնության վրա
 ՌԴ ԱԳՆ․  Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի օգնության վրա
11:43     10 02 2022    
Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի օգնության վրա, ինչպես դա եղավ Ղազախստանի դեպքում։

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովի շրջանակում։

Նրա խոսքով՝ երբ նկատվում է ծայրահեղ իրադրություն եւ իրավիճակի փաստարկված բնութագրում, ինչպես դա եղավ Ղազախստանում, կարելի է նույնքան օպերատիվ կերպով արձագանքել դաշնակցի պաշտոնական դիմումին։

«Դաշնակցային պարտավորությունները կկատարվեն։ Թե ինչ ծավալով այն կպահանջվի եւ որ տարածքում, դա արդեն այլ հարց է»,- ասել է նա։

Պանկինը հավելել է, որ դաշնակիցների եւ այլ հարեւանի միջեւ հավասար հեռավորության որեւէ հարց չկա։ Ըստ նրա՝ դաշնակիցները միշտ ավելի մոտ են, քան մնացածը։

Նման տեսակետ է հայտնել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը. «Չեմ կասկածում, որ եթե Հայաստանի կողմից դիմում լինի, եւ եթե հիմքեր լինեն, ՀԱՊԿ օգնություն կտրամադրվի»։ Զասը հավելել է, որ եթե նման վստահության ըմբռնում չլինի, ապա կազմակերպությունը պարզապես չի լինի։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ-ԱԳՆ   ՀԱՊԿ  


Լրահոս