Ավստրիայի արտգործնախարար. ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կովկասին 3+1 ձեւաչափում
|
|
Տարածաշրջան իմ նախորդ այցելությունից հետո տպավորությունս այն է, որ այն բնական եւ մարդկային ռեսուրսներով եւ ներուժով շատ հարուստ տարածաշրջան է։
|
Այս մասին փետրվարի 2-ին Երեւանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։
Մեկնաբանելով իր գործընկերոջն ուղղված հարցն Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանի համար «կարմիր գծերի» մասին՝ Ալեքսանդր Շալենբերգը նշեց, որ «կարմիր գծերը» չեն նպաստում տարածաշրջանի զարգացմանը։
«Որպես ԵՄ ներկայացուցիչներ՝ ավստրիացիները ցանկանում են, որպեսզի տարածաշրջանը լինի կայուն եւ բարգավաճ, որտեղ մարդիկ նորից հեռանկար կտեսնեն։ Վերջին ընտրությունները, որոնց մենք ականատես եղանք, հենց այն մասին են, որ մարդիկ քվեարկել են հանուն ապագայի, տնտեսական զարգացման, իշխանության բաժանման, եւ դա շատ հուսադրող է։ Ես կցանկանայի ավելին տեսնել տարածաշրջանում: ԵՄ-ն պատրաստ է օգնել, եթե կարողանանք ինչ-որ բան անել: Մենք խոսել ենք փոխկապակցվածության մասին՝ լինի դա երկաթուղի, թե ճանապարհներ, թե էլեկտրացանցեր: Սա այն է, ինչին մենք կարող ենք օգնել 3+1 ձեւաչափում, եւ մենք պատրաստ ենք դա անել»,- ասել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը։
Հեշթեգներ.
Ավստրիա
ԵՄ