Պետության ղեկավար. Մենք իրավամբ հպարտանում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ ենք
  Պետության ղեկավար.  Մենք իրավամբ հպարտանում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ ենք
10:32     03 02 2022    
«Այսօր Ադրբեջանը վստահորեն նայում է առաջ, երկրի առջև ծառացած հիմնական խնդիրները լուծված են».

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին փետրվարի 2-ին՝ Ադրբեջանի երիտասարդության օրվա 25-ամյակին նվիրված երիտասարդական ֆորումում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Նկատի ունեմ, իհարկե, Ղարաբաղի հարցը։ Մենք վստահորեն շարժվում ենք դեպի այլ ոլորտներ։ Եթե սկսեմ թվարկել վերջին տարիների գլխավոր իրադարձությունները, մի քանի ժամ կպահանջվի։ Միայն ուզում եմ ասել, որ այսօրվա երիտասարդության հնարավորությունները, իհարկե, ավելի լայն են, և երիտասարդները պետք է օգտվեն դրանցից։ Մենք ապրում ենք ազատ երկրում, ապրում ենք կայուն երկրում, ապրում ենք ինքնավստահ։ Մենք իրավամբ հպարտ ենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ ենք, և երիտասարդները պետք է ակտիվ լինեն ինչպես իրենց ապագա կյանքը ճիշտ որոշելու, այնպես էլ պետությանը առավելագույն օգուտ բերելու համար»,- հավելել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պետության-ղեկավար  


Լրահոս