Թուրքիան մարզում է ադրբեջանական բանակի նորաստեղծ «Komando» ստորաբաժանումներին
 Թուրքիան մարզում է ադրբեջանական բանակի նորաստեղծ «Komando» ստորաբաժանումներին
11:43     02 02 2022    
Թուրքական բանակի սպաները մարզում են Ադրբեջանի բանակում նոր կազմավորված «Komando» ստորաբաժանումներին։

Նշվում է, որ թուրք մասնագետների համակարգմամբ անցնող ուսումնամարզական վարժանքների ընթացքում «Komando» ստորաբաժանումները ռազմականը բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու և բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու և ոչնչացնելու ունակությունները:

Ի դեպ, «Komadno» զորամիավորումները ստեղծվել են ադրբեջանական զինուժի որոշ մոտոհրաձգային զորամասերի հիմքի վրա 44-օրյա պատերազմից հետո:

Այդ ստորաբաժանումները ցամաքային ուժերի հատուկ մոբիլ խմբերն են, որոնք վաղուց լայն տարածում ունեն նաև թուրքական բանակում:
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս