Հայտնի է, թե ինչ են քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի Պնախարարները
 Հայտնի է, թե ինչ են քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի Պնախարարները
10:32     02 02 2022    
Թուրքիայում բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարները սկզբում ունեցել են առանձին հանդիպում, որին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա   Պնախարարներ  


Լրահոս