Ադրբեջանում ավարտվել է հերթական զորակոչը
 Ադրբեջանում ավարտվել է հերթական զորակոչը
10:31     01 02 2022    
Ադրբեջանում ավարտվել է պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչը, որն իրականացվում էր նախագահ Իլհամ Ալիևի նախորդ տարվա նոյեմբերի 23-ի կարգադրությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, կարգադրության կատարումն ապահովվել է, և հունվարին Ադրբեջանի Զինված ուժերի համալրումը հաջողությամբ ավարտվել է։

Հունվարի 1-ից սահմանված ժամանակացույցով սկսվել է նորակոչիկների ծառայության վայրեր ուղարկելու գործընթացը: Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը մինչև հունվարի 30-ը ակտիվորեն շարունակել է զորակոչիկներին ուղարկել զինվորական ծառայության։

Զորակոչն իրականացվել է նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի՝ COVID-19 համաճարակի հետ կապված որոշումների և առաջարկությունների պահպանմամբ։

Համաձայն հրամանագրի պարտադիր զինծառայության են զորակոչվել 2004-ին ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լիներ մինչև զորակոչման օրը` ներառյալ նաև զորակոչման օրը, ինչպես նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Զինվորական-ծառայություն  


Լրահոս