Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, կարգադրության կատարումն ապահովվել է, և հունվարին Ադրբեջանի Զինված ուժերի համալրումը հաջողությամբ ավարտվել է։
Հունվարի 1-ից սահմանված ժամանակացույցով սկսվել է նորակոչիկների ծառայության վայրեր ուղարկելու գործընթացը: Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը մինչև հունվարի 30-ը ակտիվորեն շարունակել է զորակոչիկներին ուղարկել զինվորական ծառայության։
Զորակոչն իրականացվել է նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի՝ COVID-19 համաճարակի հետ կապված որոշումների և առաջարկությունների պահպանմամբ։
Համաձայն հրամանագրի պարտադիր զինծառայության են զորակոչվել 2004-ին ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լիներ մինչև զորակոչման օրը` ներառյալ նաև զորակոչման օրը, ինչպես նաև մինչև 35 տարեկան այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից: