Այս մասին շաբաթ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարության կազմակերպած ճեպազրույցում ասել է նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Անար Էյվազովը, հայտնում է
Zinvor.info-ն։
Նա նշել է, որ Քելբաջարի և Լաչինի շրջաններում ռելիեֆը բարդ է՝ հիմնականում լեռնային և անտառապատ։ Այնտեղ ձմեռները շատ խստաշունչ են, օդի ջերմաստիճանը գիշերը տատանվում է զրոյից 15-20 աստիճանի սահմաններում, երբեմն իջնում է մինչև 30 աստիճան ցուրտ։ Չնայած Քելբաջարի և Լաչինի շրջաններում ենթակառուցվածքների և պայմանների բացակայությանը՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ուշադրության և հոգատարության արդյունքում կարճ ժամանակում բարելավել են այստեղ ծառայող զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանները: Նորակառույց կամ հիմնանորոգված բնակելի տարածքները տրամադրվել են այս շրջաններում տեղակայված զորամասերին:
«Ադրբեջանական բանակի ինժեներական զորքերը պետականայլ գերատեսչությունների հետ համատեղ ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ճանապարհները աշխատունակ վիճակում պահելու և ստորաբաժանումների անխափան մատակարարումն ապահովելու համար։ Այդ միջոցառումները ներառում են նաև ճանապարհների ձյունից մաքրում և համապատասխան նշանների տեղադրում։ Բայց, ինչպես գիտեք, երբեմն մաքրված ճանապարհները ձնաբքի ու քամու պատճառով կարճ ժամանակում կրկին ծածկվում են ձյունով»,- ասել է Անար Էյվազովը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և Քելբաջարի շրջանի Ալագյոլլար կոչվող տարածքում ձնաբքի հետևանքով մոլորվել և անհայտ կորել են ադրբեջանցի չորս զինծառայողներ՝ ավագ լեյտենանտ Բաղիրով Ֆուադ Ալլահվերդի օղլուն, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆ օղլուն, շարքային զինվորներ Հուսեյնով Մաշալլահ Ռովշան օղլուն և Քերիմով Յասին Յավեր օղլուն։
Անհայտ կորած 4 զինծառայողներից երեքը հայտնաբերվել են: Ավագ լեյտենանտ Բաղիրովին հայտնաբերելու ուղղությամբ փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են։