Զաքիր Հասանովը ազդարարում է ադրբեջանական բանակում բարեփոխումների շարունակման մասին
 Զաքիր Հասանովը ազդարարում է ադրբեջանական բանակում բարեփոխումների շարունակման մասին
16:01     28 01 2022    
Հունվարի 28-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ՊՆ կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021թ. արդյունքներին:

Ինչպես Zinvor.infoյ-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գլխավոր վարչությունների, վարչությունների, հատուկ նշանակության ուսումնական հաստատությունների և ծառայությունների պետերը։ Տեսակապով նիստին միացել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամասերի և զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաև այլ պատասխանատու սպաներ։

Զաքիր Հասանովը հատուկ նշել է, որ ռազմական բարեփոխումների շարունակությունը և զորքերի մարտունակության, այդ թվում՝ օպերատիվ կարողությունների հետագա բարձրացումը, առաջնահերթային են լինելու նաև 2022 թվականին։

Վերլուծելով անցած տարվա ընթացքում իրականացված միջոցառումները՝ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել զորատեսակների գործունեությունը, առաջ է քաշել անձնակազմի մարտական պատրաստության և բարոյահոգեբանական վիճակի, պաշտպանական համակարգի և դրա համակողմանի աջակցության հարցերը:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Ադրբեջան  


Լրահոս