Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Իբրահիմ Ռայիսին նշել է, որ երկու ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարիդրացիության պայմաններում, ադրբեջանա-իրանական երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում։
Իրանի նախագահն ընդգծել է փոխայցելությունների կարևորությունը երկու երկրների հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից։