Մակունցի եղբայրը՝ Հայաստանի ՊՆ-ում
 Մակունցի եղբայրը՝ Հայաստանի ՊՆ-ում
12:35     22 01 2022    
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրեն օգնական է տարել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբորը՝ Վահե Մակունցին:

Նշենք, որ նշանակումից առաջ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ՝ Վահե Մակունցն ազատվել է փոխվարչապետի օգնականի պաշտոնից:

Հավելենք, որ Մակունցը եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, երբ նա փոխվարչապետի լիազորություններն էր իրականացնում: Գրում է 168.am-ը՝ նշելով, որ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարություն է տարել նաև 23-ամյա Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը:

Պաշտպանության նախարարի երիտասարդ օգնականը եղել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Սուրեն-Պապիկյան   Մակունց  


Լրահոս