Ազատագրված տարածքներում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ - ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Ազատագրված տարածքներում շահագործման են հանձնվել նոր ռազմական օբյեկտներ -  ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
15:01     18 01 2022    
Պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը մասնակացել է՝ Ֆիզուլիի շրջանում նոր մոդուլային ենթակառուցվածքի բացմանը։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Zinvor.info-ին հայտնել են, որ անձնակազմի բոլոր անհրաժեշտ կարիքները բավարարվել են՝ մարտական դիրքերի մոտ կառուցված մոդուլային տեղավորման կենտրոններում։ Այս տարածքները ներառում են զինապահեստ, ճաշարան, խոհանոց, սննդի և հագուստի պահեստներ, բաղնիք և սանիտարական հանգույց, ինչպես նաև ջեռուցման վառարաններով հագեցած հանրակացարան։

Տարածքի անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար տեղադրվել են գեներատորներ։ Բացի այդ, այստեղ կառուցվել է ավտոկայանատեղի, զինվորականների հանգստի արդյունավետ կազմակերպման սպորտային ավան, մինի ֆուտբոլի դաշտ։ Տարածքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տնկվել են տարբեր տեսակի ծառեր։

Եզրափակելով, փոխնախարարը մասնակցել է՝ ՊՆ կենտրոնական պարենային պահեստի տարածաշրջանային մասնաճյուղում նոր շտաբի շենքի բացմանը։ Այստեղ նա ծանոթացել է զինվորականների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև զորքերի սննդամթերքի ստացման, պահեստավորման և բաշխման գործընթացին։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս