Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա
 Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա
16:38     14 01 2022    
Հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, Կիևի Բորիսպոլ միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են երկու երկրների պետական դրոշները, Ադրբեջանի նախագահի պատվին պատվո պահակախումբ է շարվել։

Երկրի ղեկավարին դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Էմինե Ջապարովան և պաշտոնատար այլ անձինք։
Zinvor.info

Հեշթեգներ. Ուկրաինա   Իլհամ-Ալիև