Զաքիր Հասանով. Ահաբեկչության դեմ պայքարում մենք միշտ Թուրքիայի ԶՈՒ-ի կողքին ենք
  Զաքիր Հասանով.  Ահաբեկչության դեմ պայքարում մենք միշտ Թուրքիայի ԶՈՒ-ի կողքին ենք
10:21     10 01 2022    
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերին։

Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

«Խորապես վշտացած եմ՝ Շանլըուրֆայի Աքչաքալե շրջանում տեղի ունեցած ահավոր ահաբեկչության հետևանքով թուրքական բանակի երեք զինծառայողների զոհվելու լուրով։

Ձեր ցավը մեր ցավն է։

Ահաբեկչության դեմ պայքարում մենք միշտ եղբայրական Թուրքիայի զինված ուժերի կողքին ենք և ողջ ուժով աջակցում ենք ձեզ։

Թող Ալլահը հանգստություն տա նահատակների հոգիներին, կիսում եմ նրանց հարազատների վիշտը և խորին ցավակցություն եմ հայտնում նրանց ընտանիքների
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս