Ադրբեջանական բանակում գումարտակների հրամանատարների հետ հավաքներ են անցկացվում
 Ադրբեջանական բանակում գումարտակների հրամանատարների հետ հավաքներ են անցկացվում
14:58     08 01 2022    
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում ուսումնամեթոդական հավաքներ են անցկացնում գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և հրամանատարների տեղակալների հետ։

Այս մասին Zinvor.info-ին հայտնեցել են Պաշտպանության նախարարությունում։

Հավաքներում գնահատվում են սպաների գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև նրանց ֆիզիկական պատրաստվածությունը, կատարելագործվում են տեսական գիտելիքները՝ ժամանակակից համազորային մարտերի վարման վերաբերյալ։

Անցկացվող հավաքների հիմնական նպատակը՝ ստորաբաժանումների պատասխանատու սպաների մասնագիտական գիտելիքների և պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումն է։

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պաշտպանության-նախարարություն  


Լրահոս