Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։
Վ.Սուլեյմանովը նշել է, որ ականազերծման աշխատանքներին ներգրավված հատուկ վարժեցված շների թիվն ավելանում է.
«ԱՄՆ Մարշալի ժառանգության ինստիտուտի (MLI) հետ ստորագրվել է հուշագիր, և նախատեսվում է մինչև 2023 թվականը 30 ական հայտնաբերող շներ փոխանցել ANAMA-ին։ Արդեն 20 շուն է բերվել։ Նշենք, որ 20 շների վարժեցումը ֆինանսավորվում է ANAMA-ի կողմից, 18-ը՝ անհատ դոնորների նվիրատվություններով։ Առաջիկա տարիներին ակնկալվում է շարունակել առկա համագործակցությունը և ներգրավել նոր շների»։