Պաշտպանության նախարարությունը և Զինվորական դատախազությունը ստորագրել են համատեղ գործունեության պլան
Այս մասին
Zinvor.info-ին հայտնել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Պլանի համապատասխան՝ որոշվել են նախատեսված միջոցառումների անցկացման ժամկետներն ու վայրերը, ինչպես նաև պատասխանատու անձինք։
Տարվա ընթացքում նախատեսված հանդիպման շրջանակներում՝ Պաշտպանության նախարարության միավորումներում, կազմավորումներում, զորամասերում և հատուկ ռազմաուսումնական հաստատություններում տարբեր կատեգորիաների զինծառայողների մասնակցությամբ կանցկացվեն միջոցառումներ՝ անձնակազմի իրավական գիտելիքների բարձրացման, կարգապահության և իրավակարգի ամրապնդման, առկա խնդիրների վերացման ուղղությամբ և այլ գործունեություն: