Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն՝ ՏԱՍՍ-ին հղումով, տեղեկությունը տարածել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Նախագահ Էրդողանը՝ Ադրբեջանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Սադըր Ջապարովի և Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է, որ կայունությունն ու անվտանգությունը կարևոր են տարածաշրջանի, հատկապես նրա հարևանների համար։ Նա վստահություն է հայտնել, որ եղբայրական Ղազախստանը կհաղթահարի այդ խնդիրը՝ երկխոսության միջոցով»,- ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ուշադրությամբ հետևում է եղբայրական և բարեկամ Ղազախստանում իրադարձությունների զարգացմանը, ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում։
Նախագահ Էրդողանը համերաշխություն է հայտնել Ղազախստանին և ընդգծել, որ Թուրքական պետությունների կազմակերպությունը նույնպես աջակցում է Ղազախստանին։
Էրդողանը նշել է նաև, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան պատրաստ է փոխանակել ցանկացած տեխնիկական գիտելիքներ և փորձ։