ՊՆ-ից
Zinvor.info-ին հայտնել են, որ Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ծանոթացել է զորամիավորման շտաբի անձնակազմի և զինծառայողների համար ստեղծված պայմաններին, զննել վերջերս շահագործման հանձնված ճաշարանը։
Գլխավոր շտաբի պետը հետաքրքրվել է Հայաստանի հետ պետական սահմանին մինչև 3400 մետր բարձրության վրա ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով, հրամանատարական դիտակետին մարտական հերթապահության կազմակերպման և անցկացման վերաբերյալ լրացուցիչ ցուցումներ է տվել՝ կարգադրելով հետևել հակառակորդ կողմի գործունեությանը։