ԱԳՆ. Բաքվի եւ Թեհրանի միջեւ լարվածությունը վերացվել է
|
|
Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններում լարվածությունն ամբողջությամբ վերացվել է: Այս մասին երկուշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
|
«Գաղտնիք չէ, որ որոշ ժամանակ առաջ երկու երկրների (Ադրբեջան-Իրան) միջեւ լարվածություն, որոշակի թյուրըմբռնումներ եղան, բայց դրանք վերացվել են»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ Աշխաբադում տեղի է ունեցել Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անցած շաբաթ Բաքվի հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին քաղաքական խորհրդակցություններ անցկացնել առնվազն վեց ամիսը մեկ անգամ։
Նա նաեւ նշել է, որ մոտ ժամանակներս կկայանա ադրբեջանա-իրանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը. «Այդ հանդիպման շրջանակներում կհամաձայնեցվի եւ կընդունվի Ադրբեջանի եւ Իրանի միջեւ տնտեսական ոլորտում նոր նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզը»:
Հեշթեգներ.
ԱԳՆ
Բաքու
Թեհրան