Ազատագրված տարածքներում իրականացվում է զգոն հերթապահություն բարձր մակարդակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12:00
25 12 2021
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հրամանով շարունակվում են միջոցառումները՝ ազատագրված տարածքներում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների սոցիալ-կենցաղային պայմանների համակողմանի ապահովման և բարելավման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ձեռնարկվել են բոլոր համապատասխան միջոցները՝ կլիմայական ծանր պայմաններում, բարդ ռելիեֆ ունեցող լեռնային տեղանքներում շուրջօրյա ծառայություն իրականացնող անձնակազմի անվտանգությունը բարձրացնելու, ինչպես նաև մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու համար:
Սիստեմատիկ կերպով միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված զինծառայողներին թարմ, բարձր կալորիականությամբ սննդով ապահովելուն, նրանց ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանները բարձր մակարդակով կազմակերպելուն: