Պարզվել են Շուշայի գործողության մանրամասները - Տեսանյութ
 Պարզվել են Շուշայի գործողության մանրամասները -  Տեսանյութ
10:38     22 12 2021    
«Շուշան հայերի համար ռազմավարական բարձունք էր, որը վերահսկում էր ողջ Ղարաբաղը, ինչպես նաև տարածաշրջանի պաշտպանության հիմնական հենասյունը։ Քաղաքը պաշտպանում էր Խանքենդին։ Այստեղով է անցնում ճանապարհը, որը Ղարաբաղը Լաչինի միջանցքով կապում է Հայաստանի Գորուսի շրջանի հետ։ Շուշայի ազատագրումը դարձավ Հայրենական պատերազմի կարևորագույն գագաթնակետը»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին պաշտոնական մամուլին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Նախարարն ընդգծել է, որ Գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ է ստանձնել հրամանատարությունը գործողության նախապատրաստման և ընթացքի ժամանակ.

«Օրվա յուրաքանչյուր ժամ և րոպե նա զինվորական հրամանատարությունից տեղեկություն էր ստանում գործողության մասին և տալիս կոնկրետ հրամաններ։ Ամեն րոպե մեր զեկույցները պետք է պատրաստ լինեին նախագահին նոր տեղեկություններ ներկայացնելու համար։ Գործողությունը նախապատրաստելիս նախագահի հանձնարարականներից մեկն էլ եղել է այն, որ պետք է հաշվի առնել Շուշայի՝ Ադրբեջանի մշակութային կենտրոն լինելու փաստը և քաղաքն ազատագրել՝ չավերելով, այսինքն պահպանելով նրա պատմական տեսքը։ Այսինքն՝ այս մարտերում մենք չէինք կարող ողջ հզորությամբ կիրառել ծանր հրետանի, որը հիմնականում թիրախավորում էր Շուշայի շրջակայքում գտնվող հայկական դիրքերն ու կրակակետերը՝ պատճառելով մարդկային և տեխնիկայի մեծ կորուստներ: Մենք հրետանի չկիրառեցինք, օդային հարված չհասցրեցինք մեր հարազատ քաղաքին և պատմական հուշարձաններին»։

Zinvor.info

Հեշթեգներ. Շուշա   Ադրբեջան   Ազատագրում  


Լրահոս