Տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն խաղաղության և կայունության. Թուքրիայի ՊՆ
 Տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն խաղաղության և կայունության.  Թուքրիայի ՊՆ
10:05     21 12 2021    
Թուրքիան հույս ունի, որ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններում առկա լարվածությունը խաղաղ կարգավորում կստանա:

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերի և ռազմական ճյուղերի հրամանատարների մասնակցությամբ հանդիպմանը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

«Կարծում ենք, որ կողմերը պետք է խուսափեն առճակատումից և հիմնվեն միջազգային իրավունքի տառի վրա։ Մենք մեր դիրքորոշումը հայտնում ենք բոլոր կողմերին։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն խաղաղության և կայունության։ Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործընթացում»,- ասել է Աքարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուքրիա   ՊՆ  


Լրահոս