Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Twitter-ի իր էջում գրել է՝ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։
Նրա խոսքով, այս միջանցքը Պակիստանի, Իրանի և Թուրքիայի միջև կակտիվանա՝ Հյուսիս-Հարավ միջանցքի փորձնական գործարկումից հետո (Ֆինլանդիա, Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Պարսից ծոց և Հնդկաստան):
Նշենք, որ օրակարգում է՝ Պարսից ծոց-Սև ծով երթուղու բացումը Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Այս երթուղու շրջանակներում՝ դեկտեմբերի 22-ից երեք երկրներից 144 բեռնատար բեռնափոխադրումներ կսկսեն՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի Թավրիզ քաղաքից: