Պետքարտուղարությունը ողջունել է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը
|
|
Միացյալ Նահանգները ողջունում է այս շաբաթ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո 10 հայ զինվորականների ազատ արձակումը։
|
Այս մասին կիրակի օրը Twitter-ի իր էջում հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք ողջունում ենք դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Հայաստանում 10 կալանավորված [զինվորականների] ազատ արձակումը՝ ԵՄ աջակցությամբ»,- գրել է նա։
Կիրակի օրը Եվրախորհրդի միջնորդությամբ Ադրբեջանից հայրենիք են վերադարձվել 10 ռազմագերիներ, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ։
Հեշթեգներ.
Պետքարտուղարություն
ԱՄՆ
Ադրբեջան