Չավուշօղլու. Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը
  Չավուշօղլու.  Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը
12:08     20 12 2021    
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել Է Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստից հետո։

Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձեւաչափով փոխնախարարների մակարդակով հանդիպմանը չի մասնակցել, հաջորդ հանդիպմանը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:

«Վրաստանը չի մասնակցել, բայց մենք նախատեսում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում եւ հավատում ենք, որ Վրաստանը եւս կմասնակցի այդ հանդիպմանը», – նշել է Չավուշօղլուն:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։

Ինչպես տեղեկացրել էին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Վրաստան   3+3  


Լրահոս