Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ «Գյուլիստան» պալատում 2021 թվականի արդյունքներին նվիրված ԱԳՆ պաշտոնական ընդունելությանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը, համերաշխություն դրսևորելով համաշխարհային տերությունների հետ, իր ավանդն է ներդրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում, և որ այսօր միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործընթացները պահանջում են քաղաքական և տնտեսական տեսակետից ավելի արդար աշխարհակարգ կառուցել՝ հետկովիդային ժամանակաշրջանում: Իր ելույթում Հիքմեթ Հաջիևը նշել է, որ գլոբալ մասշտաբով մեր առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները պահանջել են բարձրացնել տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների ճկունությունը և հարմարվել նոր իրողություններին։