Թուրքիայի փոխնախագահ. Անկարայի և Երևանի միջև երկխոսությունը կհամակարգվի Բաքվի հետ
  Թուրքիայի փոխնախագահ.  Անկարայի և Երևանի միջև երկխոսությունը կհամակարգվի Բաքվի հետ
11:45     18 12 2021    
Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին, այլև ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Անկարայի դիրքորոշումն այս հարցում չափազանց անկեղծ է։

«Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը՝ ելույթ ունենալով երկրի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում։

Օքթայի խոսքով, թուրքական կողմը Երևանի հետ երկխոսությունը առաջ է մղելու շատ ուշադիր և Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։

Թուրքիայի փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում իր գործողություններում հիմնված էր միջազգայնորեն ճանաչված ինքնապաշտպանության իրավունքի վրա։ «Մենք ակտիվորեն աջակցել ենք Ադրբեջանին նրա արդար պայքարում։ Ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիայի թեման փակվեց: Նոր իրողությունները պարարտ հող են ստեղծել այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար»,- ասել է Օքթայը, հայտնում է Armenia.Az-ը:

Ֆուաթ Օքթայը ուշադրություն է հրավիրել տարածաշրջանային համագործակցության՝ «3 + 3» ձևաչափի հարթակի ձևավորման՝ Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղ նախաձեռնության վրա։

Անկարայի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության ու խաղաղության ապահովման հարցում կմնա անփոփոխ»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Հայաստան  


Լրահոս