Zinvor.info-ի փոխանցմամբ, «Գյուլիստան» պալատում՝ 2021 թվականի արդյունքներին նվիրված ԱԳՆ պաշտոնական ընդունելության ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նախագահի օգնականը նշել է, որ այսօր Ադրբեջանը ձգտում է տարածաշրջանում կառուցել նոր հարավկովկասյան տարածաշրջան՝ հիմնված տարածաշրջանային համագործակցության սկզբունքների ու շահերի, հաղորդակցությունների բացման, պետությունների կողմից միմյանց տարածքային ամբողջականությանը փոխադարձ հարգանքի վրա։
Նա նշել է, որ ներկայումս Ադրբեջանի առջև կանգնած են այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են ազատագրված տարածքներում վերականգնման աշխատանքների իրականացումը և հարկադիր վերաբնակների վերադարձը։ Նա ընդգծել է, որ ամենամեծ խոչընդոտներից մեկը հանդիսանում է ականային սպառնալիքը, և հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի դրա վերացմանը։ Հիքմեթ Հաջիևը միջոցառման մասնակիցներին է փոխանցել Ամանորի շնորհավորանքները։