Թուրքիան և Ադրբեջանը կարող են ստեղծել մարտական ​​ինքնաթիռների համատեղ արտադրություն
  Թուրքիան և Ադրբեջանը կարող են ստեղծել մարտական ​​ինքնաթիռների համատեղ արտադրություն
09:32     18 12 2021    
«Ազգային մարտական ինքնաթիռների համատեղ արտադրության մեր դռները բաց են այն երկրների համար, որոնք ցանկանում են համագործակցել մեզ հետ։ Այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Պակիստանը, մենք առաջարկում ենք միավորել մեր ջանքերը»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին, CNN-Turk-ին տված հարցազրույցում ասել է՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը։

Իսմայիլ Դեմիրը հավելել է, որ Թուրքիան աջակցում է՝ երկրների կողմից՝ ավիացիոն և պաշտպանական արդյունաբերության մեջ Թուրքիայի փորձի, գիտելիքների ու հմտությունների օգտագործեն նախաձեռնությանը: «Բնականաբար, յուրաքանչյուր երկիր ունի իր հմտություններն ու կարողությունները։ Մենք կշարունակենք զարգացնել այդ քայլերը այն երկրների հետ, որոնք համաձայնել են մեր առաջարկներին, և կարծում ենք, որ այդ քայլերը դրական արդյունքներ կբերեն»։

Նշենք, որ թուրքական TUSAŞ (Aviasiya və Kosmos Sənayesi A.Ş.) ընկերությունը 2017 թվականին պայմանագիր է կնքել բրիտանական BAE Systems ընկերության հետ՝ հինգերորդ սերնդի ազգային մարտական ինքնաթիռի (MMU) արտադրության համար, որը կարող է մեծ հեռավորությունների վրա խոցել թիրախները՝ հագեցած լիովին էլեկտրոնային և ժամանակակից ռադիոլոկացիոն համակարգերով:

Ազգային մարտական ինքնաթիռի առաջին փորձարկումները նախատեսված են 2025 թվականին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս