Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ասել է՝ Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը՝ պաշտպանական արդյունաբերության աշխատողների մասնագիտական տոնին նվիրված միջոցառմանը։
Նրա խոսքով՝ Պաշտպանական արդյունաբերության նախարարության աշխատակիցները ուրախ են, որ նախարարության գործարաններում արտադրված զենքերը ոչնչացրել են հակառակորդին։
«44-օրյա Հայրենական պատերազմում ադրբեջանական բանակի տարած փառավոր հաղթանակի մեջ վաստակ ունեն նաև Պաշտպանության արդյունաբերության նախարարության աշխատակիցները: Նախարարության 72 աշխատակիցներ մասնակցել են պատերազմին, որոնցից երեքը նահատակվել են, իսկ 7-ը՝ վիրավորվել: Ներկա ժամանակ նախարարությունում աշխատող աշխատակիցները՝ հատուկ խիզախություն են ցուցաբերել նաև Առաջին ղարաբաղյան պատերազմում»,- ասել է նախարարը։