Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 8 զինծառայողների երեխաները վերցվել են խնամակալության տակ
 Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված 8 զինծառայողների երեխաները վերցվել են խնամակալության տակ
10:19     17 12 2021    
Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ԱԱԿ) գործադիր կոմիտեի առցանց նիստը։

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են կառույցում, ԱԱԿ նախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Սատտար Մեհբալիևը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ օրակարգում ներառված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «ԱԱԿ Մեջլիսի կազմում փոփոխություններ կատարելը», «Պետական սահմանապահ ծառայության ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նահատակների երեխաներին խնամակալության տակ վերցնելը», «Նահատակների ընտանիքներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելը» և այլն:

Դրանից հետո սկսվել է հարցերի քննարկումը։ Նշվել է, որ ընդհանուր առմամբ, խնամակալության տակ վերցվել են 164 նահատակների 274 երեխա, նրանց նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերվում:

Նիստում որոշվել է խնամակալության տակ վերցնել նաև ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված 8 նահատակների 14 անչափահաս երեխաներին և մինչև 18-տարին լրանալը նրանց ամսական վճարել 100 մանաթ։ Բացի այդ, նախատեսվում է 1000 մանաթի միանվագ դրամական օգնություն ցուցաբերել վթարի հետևանքով զոհված 6 զինծառայողների ընտանիքներին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Խնամակալություն  


Լրահոս