Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին Քայսերիում լրագրողներին ասել է Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Հիշատակելով Ադրբեջանը, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Լիբիան՝ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական բանակը պայքարում է այս երկրներում ամառ-ձմեռ, օր ու գիշեր: «Այդ պայքարը շարունակվելու է «Մեռնեմ՝ նահատակ, ողջ կմնամ՝ գազի» սկզբունքով»:
Նախարարն ընդգծել է, որ հանուն ինքնիշխանության և անկախության Թուրքիան անցնում է հանրապետության պատմության ամենալարված շրջանը. «Մեր սահմանները պահպանվում են ուժեղացված աշխատանքային ռեժիմով»։