Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այդ մասին լրագրողներին ասել է ԱԻ նախարար, գեներալ-գնդապետ Քյամալեդդին Հեյդարովը։
Արտակարգ իրավիճակների նախարարը նշել է, որ 44 օրում վերջ դրվեց 30-ամյա օկուպացիային: «Հիմա տեսանելի են հակառակորդի վայրագությունների հետքերը։ Այս տարածքները ականապատել են, որպեսզի մարդիկ զոհվեն: Նրանք ամեն ինչ ոչնչացրել են։ Եթե այս հողերը ձերն էին, ապա ինչո՞ւ ամեն ինչ ավերակների վերածեցիք։ Սա խոսում է նրանց էության մասին»։
Նախարարը նշել է, որ Հայաստանի կողմից ներկայացված ականադաշտերի քարտեզների ճշգրտության մակարդակը ցածր է: