Արդյունքները կնպաստեն ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ միջև պայմանավորվածությունների իրականացմանը. Զախարովա
|
|
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը:
|
Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել էՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպմանը:
«Երկու առաջնորդների հանդիպումը կայացել է երեկ երեկոյան, քննարկման բովանդակության մասին տեղեկատվությունը շարունակում է ստացվել, մենք այն վերլուծում ենք», -նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ բրյուսելյան քննարկումների արդյունքները կնպաստեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետագա իրականացմանը, որոնք ձեռք են բերվել նախորդ երեք հանդիպումներում:
Հեշթեգներ.
Զախարովա
Ադրբեջան
Ռուսաստան
Հայաստան