Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը. Զախարովա
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների շարունակումը.  Զախարովա
10:19     16 12 2021    
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված վերջին զարգացումներին։

Նա մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը ողջունում է հարաբերությունները կարգավորելու Անկարայի և Երևանի տրամադրվածությունը և պատրաստ է աջակցել այս գործընթացին։ Զախարովան նաեւ ասել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը ռեգիոնում իրավիճակի առողջացման շահերից է բխում։ Միաժամանակ նաեւ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նկատել է․

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, կնպաստի տարածաշրջանում և, իհարկե, երկրների ու ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը։ Այս տեսանկյունից մենք ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջերս ցուցաբերված պատրաստակամությունը՝ սկսելու երկկողմ երկխոսություն՝ քննարկելու կարգավորման խնդիրները»։ Զախարովան նաեւ հավելել է, որ Անկարայի եւ Երեւանի կողմից այս նպատակների համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և ողջամիտ քայլ է այդ ձգտումը զարգացնելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   Ադրբեջան   Հայաստան   Զախարովա  


Լրահոս