ԵՄ ղեկավարները Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը չափազանց դրական քայլ են անվանել
|
|
ԵՄ-ի եւ «Արեւելյան գործընկերության» երկրների ղեկավարները Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը 30 տարվա հակամարտությունից հետո չափազանց դրական քայլ են անվանել։
|
Այս մասին գագաթաժողովի կուլիսներում լրագրողներին հայտնել է ԵՄ դիվանագիտական աղբյուրը։
«Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը ցույց է տալիս այս տարածաշրջանի ամենաբարդ խնդիրների լուծմանը Եվրամիության հավատարմությունը։ Համաշխարհային առումով, առաջնորդները Բրյուսելի վերջին իրադարձությունները 30 տարվա հակամարտությունից հետո չափազանց դրական քայլ համարեցին»,- ասել է նա։
Հեշթեգներ.
ԵՄ
Ադրբեջան
Հայաստան