ՆԱՏՕ-ի անդամ երկրները վերահաստատում են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
 ՆԱՏՕ-ի անդամ երկրները վերահաստատում են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
11:52     15 12 2021    
Դեկտեմբերի 14-ին Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ևս մեկ անգամ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը։ Նշվել է, որ այս դիրքորոշումը բազմիցս ամրագրվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների փաստաթղթերում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հատուկ ընդգծել են Ադրբեջանի դերը «Վճռական աջակցություն» առաքելությունում։ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները կարևորել են ադրբեջանցի զինծառայողների դերը Քաբուլի օդանավակայանով ավելի քան 120 000 խաղաղ բնակիչների տարհանման գործում։ Ընդգծվել է, որ 2002 թվականից մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ը Ադրբեջանը մասնակցել է այդ գործողություններին և դարձել Աֆղանստանը լքած վերջին երկրներից մեկը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՆԱՏՈ  


Լրահոս