Հայաստանը նման երկաթուղիներ չունի. Ադրբեջանի նախագահ
 Հայաստանը նման երկաթուղիներ չունի.  Ադրբեջանի նախագահ
21:11     14 12 2021    
«Ռեգիոնալ տրանսպորտային կոմունիկացիաների բացումը կարեւոր է մեր ռեգիոնի համար։ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն ելք է դեպի Նախիջեւանի ԻՀ մեզ համար, այլ նաեւ հնարավորություն, որ Հայաստանը կապվի Իրանի հետ երկաթուղային հաղորդակցությամբ։ Այն նաեւ կկապի Հայաստանն Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի միջոցով»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։

«Հայաստանը նման երկաթուղիներ չունի եւ դա բարենպաստ մթնոլորտ կստեղծի ռեգիոնում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս