ՆԱՏՕ-ն աջակցում է հարաբերությունների նորմալացմանը. Ստոլտենբերգ
|
|
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության հաստատմանն ու հարաբերությունների նորմալացմանը։
|
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ։
«Նախ եւ առաջ մենք ողջունում ենք այն փաստը, որ հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները։ Հարկավոր է շարունակել հարաբերությունների նորմալացումն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եւ մենք աջակցում ենք այն ջանքերին, որոնք ուղղված են հարաբերությունների նորմալացմանն ու երկխոսության հաստատմանը»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա նաեւ հավելել է, որ ՆԱՏՕ-ն որեւէ մեկի կողմից չի հանդես գալիս, եւ Հայաստանն ու Ադրբեջանն համարում է իր արժեքավոր գործընկերները։
Հեշթեգներ.
ՆԱՏՕ
Ադրբեջան
Ստոլտենբերգ